ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆիյոնը հիշել է Կոսովոյի հարցը

Ֆիյոնը հիշել է Կոսովոյի հարցը
21.03.2017 | 20:28

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, անդրադառնալով Ռուսաստանին Ղրիմի միակցման հարցին, հիշել է, թե ինչպես էր Արևմուտքում լուծվում Կոսովոյի հարցը:

«Մենք ինքներս ենք սահմաններ փոփոխել, օրինակ, Կոսովոն: Իրականում կա մի հիմնարար սկզբունք. յուրաքանչյուր ազգ ինքը պետք է տնօրինի սեփական ճակատագիրը: Եվ կային սահմաններ, որոնք դրվել են ազգերի համար անընդունելի տարբերակով»,- անսպասելի հայտարարել է Ֆիյոնը: Փաստացի Ֆիյոնը, ի տարբերություն իր բազմաթիվ արևմտյան գործընկերների, ճանաչել է Ղրիմի բնակիչների՝ ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքը: Բանավեճերի արդյունքներով հեռուստադիտողն ամենաշատը հավանել է Ֆիյոնի ելույթները:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ